42-ամյա Ժիզել Բունդհենը նկարահանվել է առանց ներքնազգեստի՝ անկեղծ զգեստով
ԼուսանկարներԲրազիլացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդհենը նկարահանվել է Vivara ապրանքանիշի գովազդում, որը օծանելիք և զարդեր է արտադրում: Համապատասխան գրառումը հայտնվել է նրա Instagram-ում։
Կադրերում 42-ամյա մոդելը հայտնվել է մի քանի հանդերձանքով։ Այդ թվում՝ նա հագել է սև տոպ, կիսաշրջազգեստ և կիպ սև զգեստ։ Հայտնին կեցվածք է ընդունել նաև սպիտակ զգեստով, որի տակից ներքնազգեստ չի կրել։ Միևնույն ժամանակ նա արձակել է մազերը և փորձել տարբեր մատանիներ, ապարանջաններ և վզնոցներ։
Բաժանորդները գնահատել են ֆոտոշարքը մեկնաբանություններում՝ գովաբանելով Բունդհենին: «Աշխարհի ամենագեղեցիկ կինը», «Ժիզելն ավելի շատ ուշադրություն է գրավում, քան զարդերը», «Ամեն օր ավելի գեղեցիկ եք», «Աստվածուհի», «Իկոնա», «Բնական գեղեցկություն», - գրել են համացանցի օգտատերերը: