Դեռ չգիտեմ՝ Մեսսին կվերադառնա արդյոք «Բարսելոնա». Չավի
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լիոնել Մեսսիի՝ ակումբ հնարավոր վերադարձի մասին, հայտնում է Sport.es-ը։
«Մենք դեռ չգիտենք՝ Մեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա», թե՞ ոչ։ Դեռ վաղ է այդ մասին խոսել: «Բարսելոնայի» ղեկավարության հետ հանդիպմանը խոսք կգնա ոչ միայն Մեսսիի վերադարձի մասին»,- ասել է Չավին։
Տեւական ժամանակ մամուլում տեղեկություններ են հայտնվում Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ-ից «Բարսելոնա» վերադառնալու մասին։ Նա կապ է պահպանում Չավիի թիմի գլխավոր մարզչի հետ։ Արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ