«Զինվորի տան» տղաները կարծրատիպեր են կոտրում․ միանգամից 7 մեդալ՝ մեկ օրում
ՀասարակությունԶինվորի տան լողի թիմը հաղթանակներ է բերում։ Ձեռքի և ոտքի ամպուտացիաներով տղաների համար ստեղծված թիմն այսօր մասնակցում էր Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում կազմակերպված ՝ Հայաստանի պարալողի բաց առաջնությանը։ Անհատական 50 մետր ազատ լողաձև ոճում բոլոր 7-ն էլ փայլուն արդյունք են ցուցաբերել։ Մարզիչ՝ Գուգեն Հակոբյան։
Երեք տարբեր անվանակարգերում մեր տղաները հաղթող են ճանաչվել։ Առաջնությունն իրականացվել էր Հայաստանի լողի դաշնության աջակցությամբ։ Իսկ մեր տղաների թիմն արդեն մեկ տարի է՝ գոյություն ունի ԱՄՆ-ում գործող Veterans of Armenia կազմակերպության աջակցությամբ, և արդեն մեկ տարի մարզումների համար անվճար տարածք և մարզչական ծառայություններ է տրամադրում՝ Hills Sport Complex-ը։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հավատացել և հավատում են, որ այս տղաները կարող են ավելին և շնորհակալություն նրանց, որ ջանք չեն քնայում՝ սեփական ուժերին հավատացնելու համար։ Այս տղաները դեռ նոր բարձունքներ են նվաճելու։
Ավելին՝ տեսանյութում։