Մարաթոնի մասնակիցը վազել է 42,2 կիլոմետր և մահացել տուն գնալու ճանապարհին
ԱյլԼոնդոնյան մարաթոնի մասնակիցը երեք ժամից էլ քիչ ժամանակում վազելով անցել է ճանապարհը և մահացել տուն գնալու ճանապարհին։ Այս մասին հայտնում է Insider-ը։
Բրիտանական Նոթինգհեմ քաղաքից 45-ամյա Սթիվ Շենքսը 42,2 կմ է վազել 2:53:26 ժամանակում: Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ տղամարդը փորձառու վազորդ էր և մասնակցել էր բազմաթիվ մարաթոնների։
Մրցավազքն ավարտելուց հետո բրիտանացին մահացել է տուն գնալու ճանապարհին։ Մարաթոնի կազմակերպիչներն իրենց խորը ափսոսանքն են հայտնել Շենքսի մահվան կապակցությամբ եւ ընդգծել, որ մահվան պատճառը կպարզվի բժշկական հետազոտությունից հետո։
Վազորդի կինը՝ Ջեսը, դեպքի մասին հայտնել է սոցցանցերում։ Նա ամուսնու մահն անվանել է հանկարծակի և անսպասելի։
Լոնդոնյան մարաթոնին այս տարի մասնակցել է մոտ 48000 վազորդ։