Գեղարքունիքում տանիքը քամուց պոկվել էր․ ժամանել են փրկարարները
ՀասարակությունԱպրիլի 30-ին, ժամը 14:21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքը քամուց պոկվել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։ Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի (մոտ 2000 քմ ) կախված հատվածը՝ (մոտ 100 քմ)։