2 ամսական երեխան դուրս է գրվել հիվանդանոցից, որոշ ժամանակ անց՝ մահացել
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այդ օրը ժամը 09:40-ի սահմաններում՝ «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել նորածին:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ մոտ 2 ամսական Դանիել Մ.-ն է, ով, ըստ պապիկի հայտարարության, թերհաս է ծնվել, ինչից հետո պահվել է հատուկ նորածինների համար նախատեսված ակվարիումում և մի քանի օր առաջ է դուրս գրվել ու ապրիլի 28-ին, ժամը 08:30-ի սահմաններում, իրենց բնակավայրում գտնվող առանձնատանը երեխան հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն: