Վրաստանում տղամարդ է ձերբակալվել 2 միլիոն դոլարով ուրան վաճառելու փորձի համար
Այլ
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է մի տղամարդու, ով պլանավորում էր ռադիոակտիվ նյութ վաճառել 2 մլն դոլարով, հայտնում է Rustavi-ն։
Նշվում է, որ ճառագայթային հետազոտությունից հետո նրա մոտից առգրավված զանգվածի մեջ հայտնաբերվել է ուրան։
«Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության աշխատակիցները Վրաստանի դատախազության հետ մեկտեղ ձերբակալել են մեկ անձի՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի իրացման փորձի փաստով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հետախուզության տվյալներով՝ տղամարդը պատրաստվում էր նյութը վաճառել Փոթի քաղաքում 2 միլիոն դոլարով, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ