Քիմ Քարդաշյանը հանդես է եկել կիսաթափանցիկ տոպով և կաշվե տաբատով
ԼուսանկարներԳործարար և բլոգեր Քիմ Քարդաշյանը գայթակղիչ կերպարով է ներկայացել հանրությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և ներկայացնում համապատասխան նկարներ։
42-ամյա Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է սև կիսաթափանցիկ Chanel տոպով, կաշվե տաբատով և սրածայր երկարաճիտ կոշիկներով։ Կերպարը համալրվել է վիթխարի պայուսակով, ձեռնոցներով և արևային ակնոցներով՝ համանուն ապրանքանիշի ոսկե շղթայով։ Նա իր մազերը կապել է:
Նշվում է, որ նա այսպես է հարգել Կարլ Լագերֆելդի հիշատակը։