Գեղարքունիքում Covid-ի ախտորոշման նպատակով կատարվել է 56 թեստավորում
ՀասարակությունԳեղարքունիքի մարզպետարանը ներկայացրել է մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը՝ 2023 թվականի ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում․
«2023 թվականի ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածներ չկան։
Փաստացի բուժում ստացող պացիենտներ չկան:
Բուժման արդյունքում գրանցվել է 649 առողջացած։
Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 56 թեստավորում։
2022թ․ օգոստոսի 1-ից - 2023թ․ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 650 Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք)»։