Պացիենտը մահացել է, երբ բուժքույրը տեսակապով զրուցում էր հարազատների հետ
ԱյլԱվստրալիայում 85-ամյա պացիենտը մահացել է հիվանդանոցում, երբ բուժքույրը տեսակապով զրուցում էր հարազատների հետ, գրում է LADBible-ը։
Հաղորդվում է, որ զրույցի պահին Ջերալդին Դիսոնը հիվանդին անջատել է կարդիոմոնիտորից, որպեսզի իրեն չշեղեն կողմնակի ձայները։ Ոստիկանության տվյալներով՝ կինն ավելի քան մեկ ժամ շփվել է տեսակապի միջոցով և չի նկատել, թե ինչպես է հիվանդի վիճակը սկսել արագորեն վատանալ։
Տղամարդու մահից հետո Ֆիլիպիններից Ավստրալիա ժամանած Դիզոնի գրանցումը 12 ամսով կասեցվել է։ Նա նաև մեղավոր է ճանաչվել աշխատավայրում անփութության մեջ:
Միջադեպը ներկայումս հետաքննվում է։