Տղամարդուն աշխատանքից ազատել են հերթափոխի ժամանակ պոնչիկ ուտելու համար
ԱյլԱնգլիայում սուպերմարկետի աշխատակցին աշխատանքից հեռացրել են հերթափոխի ժամանակ պոնչիկ ուտելու համար, գրում է LADBible-ը։
28-ամյա Դեյվիդ Գրեմն աշխատում էր սուպերմարկետում և չէր հասկանում, թե ինչու են աշխատակիցները օրվա վերջում դուրս նետում այն ապրանքները, որոնք դեռ ժամկետանց չեն։
«Սուպերմարկետում աշխատելու ողջ ընթացքում հիասթափված էի սննդամթերքի թափոնների մակարդակից, որոնք չէին նվիրաբերվում բարեգործությանը կամ աշխատակիցներին», - հավելել է Դեյվիդը:
Մի օր Գրեմը տեսավ, թե ինչպես է փռան աշխատակիցը պոնչիկները լցնում աղբամանի մեջ: Որոշելով բողոքի ցույց սկսել՝ Դեյվիդը սկսել է ուտել դեն նետված սնունդը։ Այս մասին իմացել է խանութի ղեկավարությունը, եւ բրիտանացուն հեռացրել են աշխատանքից «գողության մեղադրանքով»։
«Ջեմով պոնչիկի պատճառով նրանք աշխատակցին ազատեցին աշխատանքից»,- վրդովվել է տղամարդը։
Խանութի ներկայացուցիչները նույնպես մեկնաբանել են իրավիճակը։
«Ինչպես պարենային խոշոր ձեռնարկությունների մեծ մասը, մենք ունենք հստակ քաղաքականություն՝ կապված աշխատողների սննդի սպառման հետ», - ասվում է հայտարարության մեջ: