«Իրավունք». «Համմերի» թմրամոլ վարորդի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Փետրվարի 10-ին Երեւանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով: Նա կալանքը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ շարունակում է ստանալ մեթադոնային բուժում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գեղամի մայրը` տիկին Արփինեն` պատմելով. –Քննիչը հանել է Գեղամի հետ տեսակցության արգելքը, նրա հետ նաեւ հեռախոսակապի թույլտվություն ունենք` օրենքով սահմանված:
Գեղամը շարունակում է բուժումը ստանալ ՔԿՀ-ի բուժկետում: Նրան շաբաթը մեկ անգամ այցելում է ավագ որդիս: Հույս ունենք, որ Գեղամը բուժված դուրս կգա»: