Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, բազմաթիվ այլ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիում՝ ձնախառն անձրև։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)