Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհահատվածը բացվել է
ՀասարակությունՀյուսիս-հարավի Տրանշ-3-ի Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար։ «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին մոտ 2.5կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար։ Հին ճանապարհին այժմ կատարվում են քանդման աշխատանքներ՝ վերակառուցման նպատակով։
Հիշեցնենք, որ Տրանշ-3-ում շինաշխատանքներ կատարում է «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական վերահսկողությունը՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Վարորդներին մաղթում ենք բարի երթ նորակառույց ճանապարհով։