Երեւանում անշարժ գույքի գները 25 տոկոսով ուռճացված են
Հասարակություն2023 թվականի ընթացիկ տվյալներով՝ Երեւանում անշարժ գույքի գներն ուռճացված են 25 տոկոսով։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով ՝ վերջին հինգ տարիների ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալի աճն ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով։ «Դա վկայում է անշարժ գույքի շուկայում առկա ռիսկերի մասին»,-նշեց Գալստյանը։