Ադրբեջանցիները բողոքում են, որ Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող իրենց տեխնիկան խոցվել է. պատգամավոր
Բլոգոսֆերա
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանցիները բողոքում են, որ Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող իրենց տեխնիկան խոցվել է:
Չգիտեմ` համապատասխանում է՞ իրականությանը, թե՞ ոչ: Հուսով եմ, որ այո:
Ավելին` ադրբեջանցիների առաջխաղացումը, դիրքավորումը, ամրացումը պետք էր կանխել հենց սկզբից, երբ մարտի վերջերին առաջանում էին:
Չասեք` էսկալացիայից ենք խուսափել, որովհետև երբ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնում` նա առիթ գտնում է:
Ժամանակն ու փորձը ցույց է տվել, որ երբ դրանք մի տեղում ամրանում են, հետո արդեն սկսում են ճնշել դիմացի հայկական օբյեկտները` և´ քաղաքացիական, և´ ռազմական»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)