«Հրապարակ». Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել, նրանք գրեթե անհավանական ձեռքբերում են համարել այն, որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ 29.8 հազար քառ. կմ-ում։
Մի բան, որ, ՔՊ-ական մեր աղբյուրի խոսքով, տեւական ժամանակ դրված էր սեղանին, եւ Ալիեւը դիմադրում էր։ Բրյուսելյան հանդիպման այլ մանրամասներ ՔՊ-ականները չգիտեն, սպասում են Փաշինյանի վերադարձին եւ նրա հետ հանդիպմանը, որ հասկանան՝ ինչպես եւ ինչի դիմաց Ադրբեջանին հնարավոր եղավ համոզել»: