«Իրավունք». «Արցախցին երբեք յաթաղանահպատակ չի եղել ու չի լինի». Իսայանը նստացույց է սկսում
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» հետ զրույցում «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, ազգությամբ եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն ասաց, որ «Ես Արցախի հարցի պահանջատերն եմ» եւ «Արցախցին երբեք յաթաղանահպատակ չի եղել ու չի լինի» կարգախոսներով` մայիսի18-ից, ժամը` 12:00-ից Երեւանի «Օղակաձեւ» զբոսայգում տեղակայված« Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթողի մոտ անժամկետ նստացույց է սկսելու` ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվողն 120 հազար արցախցիների»: