ՈՒՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Արաղչի․ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն փոխի իրավիճակը Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակմանն է ենթարկվել Սեպտեմբերի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Խուլիգանություն կատարած 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևանում՝ ջրատար խողովակում, տղամարդու մարմին է հայտնաբերվել Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետ ԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական 5 նավթատար Կալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Սպասվում է առանց տեղումների եղանակ «Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ) 

«Փաստ». Ի՞նչ մեդիա է հիմնադրել Վիկտոր Սողոմոնյանը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի՝ արդեն նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատրաստվում է նոր մեդիա ռեսուրս ստեղծել: Մեզ տված հարցազրույցում Սողոմոնյանը հաստատել էր տեղեկությունը՝ խոստանալով, որ այն շուտով կգործարկվի։ Եվ ահա, ինչպես մայիսի 9-ին պարզվեց, խոսքը alphanews.am համահայկական կայքի մասին է։ Փաստացի, հայկական լրատվամիջոցներին ավելացավ ևս մեկը, սակայն գոնե առաջին օրերի նույնիսկ թռուցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս պարագայում, կարծես, թե՛ ուղղվածությունը, թե՛ կոնտենտը բոլորովին տարբերվող են։

Կայքի հիմնադիր, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցի մեկնարկային հարցազրույցում ասել է, որ «Ալֆանյուզը» խնդիր է դրել ներկայանալ միայն հայությանն առնչվող լրատվությամբ՝ սակայն ընդգրկելով ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև լայնորեն ներկայացնել Սփյուռքի մեր հայրենակիցների կյանքը և մոտեցումները։ Սողոմոնյանը նաև հայտարարել է, որ նախատեսում են կազմակերպել մասնագիտական բաց քննարկումներ, հանրայնացնել հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերը, դերը համաշխարհային պատմության մեջ և այլն։ Լրատվամիջոցի «թիրախը», կարծես, ակնհայտ, բայց և գործնականում չյուրացրած լսարանն է, քանի որ ազգությամբ հայերի թիվը ընդունված է համարել 10 մլնից ավելի, սակայն հայաստանյան լրատվադաշտից հաճախ ինչ-որ առումով դուրս է մնում սփյուռքահայությունը։

Այս առումով զգալի բաց կա նաև այն տեսակետից, որ շատ քիչ է հնչում Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը այս կամ այն թեմայի վերաբերյալ, բացառությամբ երևի թե դաշնակցական գործիչների հրապարակումների։Եվ, ըստ էության, եթե Սողոմոնյանին և գործընկերներին հաջողվի լիարժեք կյանքի կոչել Հայկական Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը կապի մեջ պահող նման նախաձեռնությունը, բավականին լուրջ դերակատարում կարող է ստանալ, և ոչ միայն լրատվադաշտում։ Հավելենք, որ, մեր դիտարկմամբ, անցած մեկ շաբաթվա ընթացքում լրատվամիջոցն արդեն երկու ուղիղ տեսակամուրջ է իրականացրել Երևանի, Մոսկվայի և Լոս Անջելեսի իր տաղավարներից՝ ունենալով ուշագրավ հյուրեր, ռեպորտաժներ, հարցախույզեր Հայաստանում և Սփյուռքում։ Իսկ լրահոսին հետևելով՝ հասկանում ենք, որ մեր գործընկերները սկզբունք են որդեգրել ներկայացնել հայերիս առնչվող բազմատեսակ տեղեկատվությունը՝ ատելության խոսքից ու ասեկոսեներից զերծ, որը այսօր չափազանց կարևոր ու գոնե մեզ համար շատ հոգեհարազատ գործելաոճ է։

Նկատելի է նաև, որ ներքին քաղաքական իրավիճակների լուսաբանման վրա կենտրոնացվածություն չկա, սակայն կարծում ենք, ի վերջո, անհնար կլինի խուսափել դրանից։ Ի մասնավորի, հատկապես 44-օրյա պատերազմից հետո Սփյուռքի քաղաքական թե՛ նշանակությունը, թե՛ դիրքն ու հեղինակությունը փոխվել են, միաժամանակ սփյուռքի գործիչների հետ կապված «սև ցուցակներով», բաժանումներով, փորձ է արվել պառակտել նաև մեր դրսի հայրենակիցներին, իսկ դրանք, ուզենք թե չուզենք, ներքաղաքական գնահատականների են արժանանալու։ Երևի թե այս առումով ևս կարևոր է նրանց լսարանի տրամադրումը։ Դե, ինչպես երևում է, նպատակները մեծ են, մնում է՝ մեր գործընկերներին մաղթել հաջողություն այդ կարևոր առաքելության մեջ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստSNN. Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին Արաղչի․ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն փոխի իրավիճակըՆովոռոսիյսկ քաղաքը գիշերը ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակմանն է ենթարկվել Ռուբիո. ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Իրանի տանկերներին՝ ի պատասխան իր նավերի դեմ իրականացվող հարձակումների Սեպտեմբերի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԽուլիգանություն կատարած 33-ամյա տղամարդը ձերբակալվել էԵրևանում՝ ջրատար խողովակում, տղամարդու մարմին է հայտնաբերվելԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Խարգ կղզու և Ջասկի մոտակայքում գտնվող թիրախներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական 5 նավթատարԿալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Սպասվում է առանց տեղումների եղանակ«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան ԱբրահամյանՄարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ Փաշինյան (տեսանյութ)«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ) «Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն «Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը «Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի «Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը «Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ «Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Ամենադիտված