ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անունները Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները Եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմ Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել է Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Մասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համար Ռաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն են Կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվել Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն 

«Ես չեմ պատկերացնում իմ համախմբումը «Ղարաբաղը տանք պրծնենք» գաղափարի կրող հանրության շերտի հետ»

Համախմբումը` որպես հայկական օրակարգ

Ում հարցնես, թե ինչպես դուրս գալ այս մղձավանջից, ասելու է՝ համախմբվել է պետք։ Հարցնես՝ դա ի՞նչ է, ոչ ոք չի պատասխանի։

Համախմբումը կարող է լինել կենաց, օդում հնչող անհասցե կոչ, բայց կարող է լինել նաև օրակարգ, որը բազմաքայլ ճանապարհ է։

Հայկական պառակտումն ունի մենեջմենթ, ռեսուրսներ, հասցե, փուլեր, գործողությունների ծրագիր և այլն։ Հայկական համախմբումը՝ թվարկածից ոչ մեկը։

Ի՞նչ ասել է համախմբում, և ո՞ւմ միջև պիտի այն տեղի ունենա։ Ի՞նչ մեխանիզմներ, ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ դրա համար, ո՞ր պահին է, որ մենք կարող ենք ասել՝ նպատակն իրագործված է, մենք համախմբվել ենք։

Համախմբումը չի կարող դիտվել որպես միայն ընդդիմադիր ուժերի միավորում։ Դա դժվար, իրատեսական, տեխնիկական պրոցես է, որն ինքն իրենով մեծ բան չի տա։ Պետք է լինի բովանդակային հենքը և ռեսուրսային բազան, որը կփորձի կոնսոլիդացիոն պրոցեսներ սկսել մեծ հասարակության մեջ։

Եթե մենք նկատի ունենք գործող իշխանության անվերապահ մերժումը, ապա այդ «մերժող» սեգմենտն արդեն համախմբված է։

Նույնքան համախմբված և բյուրեղացած է, պայմանական ասած, Նիկոլ պահող հանրությունը։ Եվ վերջապես յուրովի համախմբված է չեզոք, կոնֆորմիստ հասարակությունը՝ իր կոնֆորտի և իր չեզոքության շուրջ։

Ես ամենամեծ ցանկությամբ դեպքում անգամ չեմ պատկերացնում իմ համախմբումը «Ղարաբաղը տանք պրծնենք» գաղափարի կրող հանրության շերտի հետ։

Դժվար է պատկերացնել էլի շատ բաներ, ասենք՝ համախմբումը Գ. Խաչատուրովի մեղադրականը կարդացող դատախազի, նրան կալանք տվող դատավորի ու մեր միջև։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է համախմբվի ծայրը ծայրին ապրող հասարակությունը և պաշտոնավարման ընթացքում բացառապես հանրային և պետական ռեսուրսի հաշվին ահռելի գույքի և կապիտալի տեր դարձած շերտը։

Ես սրա մասին խոսում եմ այն պարզ պատճառով, որ այս հակասությունների գործոնը հանրային տրամադրություններում ակնհայտորեն առկա է։

Սրանով հանդերձ՝ ես վստահ եմ, որ կա համախմբվելու ռեսուրս և հնարավորություն, ուղղակի պետք է ճիշտ հասկանալ թե´ խնդիրը, թե´ դրա քայլերը։

Հայ հասարակությունը իրականում բզկտված է շատ խոր ու համակարգված. ավելին, պառակտման պրոցեսը դեռ ընթանում է։

Իսկ ո՞վ է Համախմբմանը նայում որպես աշխատանք, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզ։ Ո՞վ է պատրաստ՝ ռեսուրսներ դնել այդ խնդրի լուծման համար։

Համախմբումը կենացից կդառնա օրակարգ՝ երեք պարտադիր պայմանների ապահովման դեպքում.

ա/ Բաց խոսակցություն

բ/ Հանրային հաշտեցում,

գ/ Սուպերիդեա

Միայն բաց խոսակցությունն է ճանապարհը հանրային լատենտ տրամադրությունները բաց տրամադրությունների վերածելու համար, որպեսզի հնարավոր լինի աշխատել հանրային տրամադրությունների հետ, շտկել դրանք։ Զուգահեռ պրոցեսը հանրային հաշտեցումն է։ Հանրային հաշտեցումը և համախմբումը տարբեր բաներ են։ Հաշտեցումը համախմբման տանող պրոցեսն է։

Երրորդ զուգահեռ պրոցեսը սուպերիդեան է, որը մեր դեպքում պետության վերականգնման տեսլականն է։ Մեր պետությունը (տունը) ի՞նչ ենք ուզում սարքել, ի՞նչ անվտանգությամբ, ի՞նչ բարքերով, ինչ խաղի կանոններով, ի՞նչ մոդելով։

Իսկ այսօր մենք, առանց լուծելու ա-բ-գ կետերը, պահանջում ենք համախմբվել՝ չասելով՝ ովքերո՞վ, ինչի՞ շուրջ և ինչպե՞ս։

Ես առաջարկում եմ երկու հստակ քայլ, որոնք կարող են համախմբման տանել.

1. Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը վերածել հանրային լայն շարժման

2. Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին գնալ հանրության   թեկնածուով։

Այս հարցերի շուրջ վաղը խոսելու ենք «Հայկական օրակարգ»-ի քննարկման ժամանակ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին
Ամենադիտված