Գոհար Ավետիսյանը նորից գիրացել է (լուսանկար)
ԼուսանկարներՀայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ նորից «պայքարում է ավելորդ քաշի դեմ»։
Նիհարելուց հետո Գոհարը վիրահատությամբ հեռացրել էր ավելորդ մաշկը և լիպոսակցիա արել մարմնի այն հատվածներում, որտեղ ճարպը մնացել էր։ Դրանից հետո սոցցանցի աստղը որոշել է մեկ այլ կերպարանափոխություն անել՝ փոքրացնել կուրծքը։ Սակայն պլաստիկ վիրահատությունից հետո խնդիրներ են առաջացել. կրծքի վերքը վիրահատությունից երկու ամիս անց ոչ միայն չի լավացել, այլ նույնիսկ ինչ-որ պահի մեծացել է չափերով։
«Կշեռքի հինգ ավելորդ կիլոգրամ է ավելացել: Ես գիտեմ, որ ուրիշների քաշը ոչ ոքի չի հետաքրքրում, բայց ես երկուսուկես ամիս է, ինչ «ուտում եմ սթրեսս»։ Կրծքի կրճատումից հետո նեկրոզ սկսվեց և մեծ անցք առաջացավ, որը երկար ժամանակ է՝ չի լավանում։ Ես ինձ թերարժեք եմ զգում նոր սպիի և այն զգացողության պատճառով, որ խոզ եմ»,- գրել է Գոհարը սոցիալական ցանցերի իր էջում։
29-ամյա դիմահարդարը կիսվել է նաև, որ չնայած բոլոր դժվարություններին, որ ստիպված է եղել դիմակայել, չի զղջում վիրահատության համար։ Այժմ նա գեղեցիկ մարմին ունի, որի մասին վաղուց է երազել։