Ադրբեջանում Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով անձինք են ձերբակալվել
ԱդրբեջանԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալել է երկրի երկու քաղաքացիների՝ Ռաշադ Ախմեդովին և Ռովշան Ամիրովին, գրում են տելեգրամյան ալիքները։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ «նրանք կատարել են հայկական հատուկ ծառայությունների կողմից տրված խնդիրները՝ ֆինանսական միջոցների դիմաց»։ Ախմեդովն ու Ամիրովը մեղադրվում են «դավաճանության», «ահաբեկչության նախապատրաստման» և «օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունից պետության դեմ ուղղված բացահայտ գործողությունների» հոդվածներով։