Արցախի պողոտայում հայտնաբերված նորածինը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. վիճակը կայուն ծանր է
ՀասարակությունԵրեւանի Արցախի պողոտայում մայիսի 11-ին հայտնաբերված նորածինը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից:
Նա նշեց, որ երեխայի վիճակը կայուն ծանր է:
Հիշեցնենք, որ նորածին աղջիկը հայտնաբերվել էր ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (վտանգի մեջ թողնելը) եւ 247-րդ հոդվածի 1-ին մասի (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով: