Փաշինյանի աշխատանքին միանշանակ հավանություն է տվել հարցվածների 11,9 տոկոսը․ «GALLUP International»
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 16-ին, «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հերթական հետազոտության տվյալները:
Հետազոտության մասնակիցներին հարցրել են, թե արդյո՞ք բավարարված են իրենց կյանքով:
Հարցվածների 19.2 տոկոսը նշել է «ավելի շուտ բավարարված է», 34․3 տոկոսը «լիովին բավարարված է», «ավելի շուտ բավարարված չեմ»՝ 29.9 տոկոս, և 17.1 տոկոսը՝ «ընդհանրապես բավարարված չէ»:
Հարցման մասնակիցների շրջանում ՀՀ վարչապետի աշխատանքին միանշանակ հավանություն են տալիս միայն 11.9 տոկոսը, իսկ 24.1 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 12.3 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, 38.7 տոկոսն ընդհանրապես հավանություն չի տալիս:
Կառավարության աշխատանքին միանշանակ հավանություն է տալիս 10.8 տոկոսը, 21.8 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 11.8 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, 42.9 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս: