ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ հրապարակումը
ԻրավունքՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումը։
«Արմենպրես»-ի հարցման ի պատասխան այս մասին ասացին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաին են առգրավել Ջոյա Տաուրո նավահանգստում։ Նշվում է, որ թմրանյութը թաքցվել է 78 տոննա բանան տեղափոխող սառնարանային երկու կոնտեյներում:
Ըստ ANSA գործակալության՝ բեռը հայտնաբերվել է Էկվադորից ժամանած նավի վրա և ենթադրաբար վրացական Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան։