ԿԽՄԿ-ն ինքն է դադարեցրել Լաչինի միջանցքի երկայնքով մարդասիրական գործունեությունը
ԿԽՄԿ-ն ինքն է դադարեցրել Լաչինի միջանցքի երկայնքով մարդասիրական գործունեությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշել է, որ խնդիրը որոշակի ընթացակարգերի հստակեցման մեջ է։ «Մենք ինքներս ենք դադարեցրել այդ գործողությունները։ Այս պահին բոլոր որոշում կայացնողների հետ երկխոսություն է ընթանում` հստակեցնելու ընթացակարգերը, որպեսզի կարողանանք վերսկսել մեր գործողությունները»,– ասել է Ամատունին և հույս հայտնել, որ բոլոր գործընթացները շուտով կվերականգնվեն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ