Հեղուկ գազի վաճառքով զբաղվողը ԱՁ-ի չափման միջոցը ստուգաչափված չի եղել. լցակայանը կապարակնքվել է
ՀասարակությունՀեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Մկրտչյան» ԱՁ-ում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից
իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցը` 1 վառելիքաբաշխիչ աշտարակը 2 ճկափեղերով, ստուգաչափված և տեսակը հաստատված չի եղել։
Տեսչական մարմնից հայտնում են, որ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվեց կարգադրագիր, իսկ լցակայանը կապարակնքվեց` հետագա շահագործումը բացառելու նպատակով։