Բայդենը ներողություն չի խնդրի. Սպիտակ տունը հայտարարություն է տարածել
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն չի խնդրի 1945 թվականին Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների համար։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Բայդենը մտադիր է ներողություն խնդրել ԱՄՆ-ի անունից ճապոնական քաղաքների վրա արձակված ատոմային ռումբերի համար, Սալիվանը պատասխանել է. «Նախագահը հայտարարությամբ հանդես չի գա Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիրում»:
ԱՄՆ նախագահի խորհրդականը նշել է, որ G7-ի մյուս առաջնորդների հետ միասին ամերիկացի առաջնորդը կմասնակցի ծաղիկների խոնարհման արարողությանը և այլ միջոցառումներին։
G7-ն այս տարի նախագահում է Ճապոնիան: Առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը։