Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀայաստանԵրևանում այսօր ցերեկը, մայիսի 19-ին, 22-ին, 23-ին հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր և մայիսի 19-ի ցերեկը, 22-ին, 23-ին առանձին շրջաններում, 20-ին, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Մայիսի 18-ին, 19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-23-ը՝ նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-6 աստիճանով, մայիսի 20-ի, 21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։