Վահան Քերոբյանը հանդիպել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ
ՀասարակությունԱյսօր ընդունել եմ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին գրում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հյուրերի հետ քննարկել ենք «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։
Շատ եմ կարևորում ծրագրի շրջանակներում ընտրված մարզերի բազմաթիվ բնակավայրեր իրար միացնող զբոսաշրջային շրջանների ստեղծումը, քանի որ վստահ եմ, որ այն կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանը։
Անդրադարձել ենք նաև քաղաքային և գյուղական համայնքների, ինչպես նաև պատմամշակութային վայրերի բարեկարգմանն առնչվող մի շարք հարցերի»։