ՀՀ ՆԳՆ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը
ՀասարակությունՆյու Յորքում մեկնարկել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջանկյալ վերանայման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը, որին մասնակցում է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը մասնակցում են նաև ՄԱԿ-ում ՀՀ Մշտական Ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ՆԳՆ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության աշխատակիցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։