Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ՀայաստանԱյսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։
Այդ նպատակով Ռուսաստան են ժամանել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Բացի երկկողմ հանդիպումից, Մոսկվայում նախանշված է նաև Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվայում կայանալու է նաև ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը։