Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ ամիս հրաժարվեք շաքարից 10 տարօրինակ օրենք աշխարհի տարբեր երկրներում, որոնց գոյությանը դժվար է հավատալ 7 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամին D-ի պակաս ունի 10 զարմանալի փաստ մարդու ուղեղի մասին, որոնք շատերը չգիտեն Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ շաբաթ չուտեք հաց Ինչ կլինի, եթե Երկիրը մեկ օր կանգ առնի Հայաստանի մոռացված պատմական վայրերը, որոնք արժե բացահայտել Կոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով Նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է. Ռուբեն Մելիքյան Զելենսկին քննարկում է բանակի գլխավոր հրամանատար Սիրսկիին պաշտոնից հեռացնելու հարցը Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում 

Գյումրիում քովիդի դեմ պատվաստված լինելու կեղծ սերտեֆիկատներ են տրվել. նախաքննությունն ավարտվել է

Արտակարգ Պատահար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատների դիմաց առևտրային կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ընկերության տնօրենին և 6 աշխատակցի։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։

Բուժքույրը կազմել է պաշտոնեական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ, և այդ փաստաթղթերը դրել շրջանառության մեջ։ Արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները  մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ կենտրոնի մի շարք աշխատակիցներ,  նյութապես շահագրգռելու եղանակով, նշված բժշկական կենտրոնի բուժքրոջը և պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորին դրդել են իրենց ծանոթներին, ինչպես նաև տարբեր քաղաքացիների տրամադրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ:

Արդյունքում, որոշ դեպքերում որպես կաշառք տրված գումարների դիմաց, իսկ որոշ դեպքերում էլ նույն ընկերության աշխատակիցների խնդրանքները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բժշկական կենտրոնի բուժքույրը, ընդհանուր շուրջ 65, իսկ բուժքույր-վակցինատորը՝ ընդհանուր շուրջ 120 ՀՀ քաղաքացիների  չպատվաստելով սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, վերջինների կողմից COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ են կատարել համապատասխան մատյաններում և անկետաներում։ Դրանց հիման վրա կազմված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ՝ մուտքագրվել են «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ։ Արդյունքում, այդ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ընկերության բուժքրոջը և բուժքույր-վակցինատորին՝ առևտրային կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու, ընկերության ևս 4 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ առևտրային կաշառք ստանալուն և փաստաթղթեր կեղծելուն դրդելու (օժանդակելու) համար: Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ գրավը։

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ ամիս հրաժարվեք շաքարից10 տարօրինակ օրենք աշխարհի տարբեր երկրներում, որոնց գոյությանը դժվար է հավատալ7 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամին D-ի պակաս ունի10 զարմանալի փաստ մարդու ուղեղի մասին, որոնք շատերը չգիտենՄուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպիցԻ՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ շաբաթ չուտեք հացԻնչ կլինի, եթե Երկիրը մեկ օր կանգ առնի Հայաստանի մոռացված պատմական վայրերը, որոնք արժե բացահայտելԿոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանովՆիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է. Ռուբեն ՄելիքյանԶելենսկին քննարկում է բանակի գլխավոր հրամանատար Սիրսկիին պաշտոնից հեռացնելու հարցըՄուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնումՄեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասինԻնչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականինԿրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենաԸնկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած կանգնած է. Ռոզա ԾառուկյանՍուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ ՊատարագՀարրին ու Մեգանը մտածում են Բրիտանիա վերադառնալու մասին․ թագավորական ընտանիքի հետ հաշտության հնարավորություն կաՆյու Յորքի քաղաքապետ․ քննարկում ենք Նեթանյահուի ձերբակալության հնարավորությունըԱրմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի«Բարսելոնան» ընտրություն է կատարում ԱԱ-2026-ի եզրափակչի երկու մասնակցի միջև Երևանի տապալված կառավարումն ու Կիևյան կամրջի «պուպուշ» նկարները․ Արթուր Չախոյան (տեսանյութ)5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել ենՄոջթաբա Խամենեի առաջին միջազգային շփումը հնարավոր է լինել Վլադիմիր Պուտինի հետՀայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ ՊապոյանՌուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով. Գլխավոր շտաբՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտԶիդանը գլխավորելու է Ֆրանսիայի հավաքականը․ հայտնի է աշխատանքի մեկնարկի օրըԱրվում է ամեն ինչ, որպեսզի գերիները երկար մնան Բաքվում․ էդ մարդիկ գիտեն՝ ինչու հանձնվեց ԱրցախըԻրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոՆորվեգիայում խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն«Պատասխանը չի ուշանա»․ Մոսկվան արձագանքել է «Wildberries»-ի պահեստների հարվածներին«Ուզում էի հեռանալ սպորտից»․ Ադելիա Պետրոսյանը՝ կարիերայի դժվարությունների մասինԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներՖԻՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել․ եզրափակիչը չի հետաձգվիԿոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսիցԵրեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» նկարը պոկելն ու կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը հոգեբանական ճնշում է. հայտարարություն«Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին»․ Լավրովի նոր հայտարարությունըԱդրբեջանը համատեղ զորավարժություններ է պատրաստում Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ«Ռուսաֆոբիայի դեմ իմ դիրքորոշումն եմ ցույց տվել»․ Զախարովան՝ սկանդալային ձեռքսեղման մասինWildberries-ը խոստացել է աջակցել հրդեհից վնասներ կրած վաճառողներինԿոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-իԱլեքս Սահակյանը դարձել է «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակՖրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացելՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմԹեհրանը խզեց պայմանավորվածությունը Վաշինգտոնի հետ․ Իրանը դադարեցրել է հուշագրի կատարումըԿադիրովը կոչ է արել հարվածներ հասցնել Կիևին զենք մատակարարող ՆԱՏՕ-ի երկրներինՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ
Ամենադիտված