Սպիտակի համայնքապետի տղան ծեծի է ենթարկել Սարամեջի ղեկավարի ամուսնուն․ քաղաքապետի որդին ձերբակալվել է. Shamshyan.com
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները պարզել են, որ մայիսի 18-ին, ժամը 21․30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի իտալական թաղամասում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Է․Հովհաննիսյանի և Սպիտակ քաղաքի բնակիչ, 26-ամյա Գոռ Նիկողոսյանի միջև, որի ժամանակ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Է․Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Գ․Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ