Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդում փոփոխություններ են եղել. Շրջակա միջավայրի նախարարութուն
ՀասարակությունՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է`մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում, մայիսի 18-19-ին։
Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1.6 անգամ։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Նոր Նորքում՝ 1.2 անգամ:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն նախորդ օրերի համեմատությամբ բոլոր դիտակայաններում դիտվել է կոնցենտրացիայի աճ:
Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս, ինչպես օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ:
Լրացուցիչ մոնիթորինգից հետո քաղաքացիներին կտրվի հավելյալ տեղեկատվություն