Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո 

2023-ի առաջին 4 ամիսների տվյալներով՝ քաղաքացիներից ընդունվել է 204 հանրագիր. ՊՎԾ

Հասարակություն

2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիների կողմից Ծառայություն մուտք է եղել 204 հանրագիր: 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածի համար հանրագրերի թիվը համապատասխանաբար եղել է 111 և 168: Այս մասին հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից։

ՊՎԾ-ն քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում: Հանրագիրը վերաբերել է գնումների ընթացակարգերին և «Հանրային ռադիոընկերության» ու «Էյչ Ընդ Էյչ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում տնօրենի գործողություններում պաշտոնական դիրքի չարաշահման, անփութության, պետական միջոցների վատնման ռիսկերի առկայությանը: Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ շուրջ 112 մլն դրամի ծառայություններ չեն իրականացվել գնման մրցակցային գործընթացների շրջանակում: Պարզվել է նաև, որ ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման շրջանակում նախատեսվել են աշխատանքներ, որոնց ճշգրիտ չներկայացման պատճառով՝ կապալառու ընկերությանը շուրջ 2.8 մլն դրամ ավել գնով աշխատանք է ներկայացվել: Իրականացված մշտադիտարկման արդյունքներն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Մեկ այլ քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում:

Մշտադիտարկվել են Ինստիտուտում առկա աշխատանքային հարաբերությունները, աշխատակիցների հաճախումները, իրականացված աշխատանքները: Մշտադիտարկման ընթացքում տեղեկատվական շտեմարանների միջոցով վեր են հանվել նշված անձանց վերաբերյալ այլ կազմակերպություններում աշխատելու մասին տեղեկատվություն, ինչպես նաև հարցումներ են կատարվել համապատասխան կազմակերպություններին՝ վերջիններիս աշխատելու փաստի, աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային ռեժիմի և վարձատրության վերաբերյալ:

Պարզվել է, որ ինստիտուտում աշխատելուն զուգընթաց ղեկավար պաշտոն զբաղեցնող որոշ աշխատակիցներ միաժամանակ կատարել են նաև այլ վարձատրվող աշխատանքներ: Արդյունքում՝ այդ անձինք, աշխատանքային պայմանագրով սահմանված ժամանակահատվածում փաստացի աշխատանքի չհաճախելով, չկատարված աշխատանքի դիմաց ընդհանուր ստացել են շուրջ 45 մլն դրամի աշխատավարձ:

Մի շարք քաղաքացիների կողմից մուտքագրված դիմումների հիման վրա մշտադիտարկումներ են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների օրինականության վերաբերյալ:

Կոտայքի մարզում իրականացված մշտադիտարկումների արդյունքներով պարզվել է, որ մրցույթի միակ մասնակից և հաղթող ճանաչված «Մուլտի Տրանսպորտ» ՍՊ ընկերությանը 10 տարով երթուղիների սպասարկման իրավունքը տրամադրվել է էական խախտումներով: Օրինակ՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված 37 երթուղիներից մրցույթին պակաս է ներկայացվել շուրջ 13 երթուղի:

Մրցութային հանձնաժողովն անտեսել է մի շարք պահանջներ՝ հայտ-պարտավորությամբ ներկայացված բոլոր ավտոբուսները չեն ներկայացվել հանձնաժողովին, երթուղիների սկզբնակետերի և վերջնակետերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ևս չի ներկայացվել, մրցութային առաջարկում չեն ներառվել երթուղիների ուղեգծերը և չվացուցակները: Ընկերությունը, այս ամենը հաշվի առնելով, չի զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից:

Մեկ այլ հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացվել Գավառ խոշորացված համայնքի կանոնավոր ուղևորափոխադրումների վերաբերյալ:

Ներկայացված դիմումում նշվել է, որ Գեղարքունիքի մարզի մրցույթի պայմանները պահանջում են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչը բացառում է փոքր տրանսպորտային ընկերությունների՝ մրցույթին մասնակցելու հնարավորությունը, որի պատճառով մրցույթին մասնակցության հայտ է ներկայացվել միայն մեկ խոշոր կազմակերպության՝ «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն: Մրցույթը բողոքարկվել է, քանի որ մրցութային հանձնաժողովի կողմից ընդամենը մեկ շաբաթ առաջ կատարվել են էական պայմանների փոփոխություններ, որոնց մասին հանձնաժողովը պատշաճ չի ծանուցել: Այսպիսով, Ծառայության կողմից ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված մրցույթների օրինականության մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ բացահայտված խնդիրները խոչընդոտ են հանդիսացել ՀՀ մարզերում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի արդյունավետ կառավարման տեսանկյունից՝ ստեղծելով նախադրյալներ մրցակցային ոչ հավասար պայմանների, ինչպես նաև մրցույթների մասնակիցների օբյեկտիվորեն մոնոպոլ դիրքերի չարաշահման հետ:

ՀՀ մարզերից յուրաքանչյուրում մեկ միասնական օպերատորի միջոցով երթուղային ցանցերի սպասարկումը հանգեցնում է նրան, որ առաջանում են անհավասար մրցակցային պայմաններ՝ դաշտից դուրս մղելով կամ խոչընդոտելով տվյալ ոլորտում փորձ ունեցող, սակայն պակաս ֆինանսական ռեսուրսներ ունեցող ուղևորափոխադրող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Այս ամենը հաշվի առնելով՝ Ծառայությունը ՀՀ վարչապետին է ներկայացրել համապատասխան առաջարկներ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել
Ամենադիտված