«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը»․ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանմունք
ՀասարակությունԱջափնյակ վարչական շրջանում տեղադրված նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրվել են, որոնք գտնվում են Սիլիկյան Նոր խճուղի`Հ 2-ի դիմաց և Մազմանյան փողոց`Գարաժ մոլ-ի դիմաց։
Այդ մասին տեղեկանում ենք Աջափնյակ վարչական շրջանից։
«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը և վերաբերմունքը համայնքային գույքի հանդեպ։
Աջափնյակ վարչական շրջանի կողմից փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանունք` մեղավորին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Նման վարքագիծը անընդունելի և դատապարտելի է»,-ասվում է հաղորդագրության մեջ։