Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն 

Այսօր ելույթ եմ ունենում, որ ապագայում ոչ ոք չասի` մենք որտեղի՞ց իմանայինք. Ա․ Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Քաղաքական

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի` հունիսի 22-ին կայացած նիստում «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւի քննարկման շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանի ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Ելույթում ասվում է.

«Պարո'ն նախագահ,

Այսօր ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի` «Մենք որտեղի՞ց իմանայինք»:

Ժողովրդավարական Եվրոպայի բազմաթիվ կառավարությունների, քաղաքացիական հասարակության խմբերի եւ քաղաքական շրջանակների ակնհայտ անգործության պատճառով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը բավական բացահայտ կերպով եւ գրեթե ամեն օր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար այնպիսի պայմաններ է ստեղծում, որոնք քաղաքացիական կյանքն այնտեղ անհնար են դարձնում: Այսօր Լեռնային Ղարաբաղում 120.000 հայեր դե ֆակտո մեկուսացված են քաղաքակիրթ աշխարհից եւ կանգնած են բնաջնջման վտանգի առաջ:

Մենք չենք կարող հանդուրժել, որ բնիկ ժողովուրդն ու նրա եվրոպական քրիստոնեական ժառանգությունը ջնջվեն Լեռնային Ղարաբաղի դրախտային հողից: Լեռնային Ղարաբաղում հայերի պատմական ժառանգությունը հիրավի ողջ մարդկության եւ քրիստոնեական, եվրոպական քաղաքակրթության հարուստություններից է, այնպես չէ՞: Ավելին, իմ ժողովրդի այլ նշանավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Գալուստ Գյուլբենկյանը, Ջորջիո Արմանին, Վենետիկի եւ Վիեննայի հայ կաթոլիկ Մխիթարյան միաբանությունը եւ շատ ուրիշներ այլուր ստեղծել եւ շարունակում են ստեղծել ժառանգություն, որը պատկանում է Եվրոպային: Նրանք համոզված էին, որ Եվրոպան, որը ժամանակին դարձել էր իրենց նոր հայրենիքը, քայլեր կձեռնարկի հայ ժողովրդի նոր ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ: Եվրոպայում հումանիտար նոր աղետից խուսափելու համար մենք պետք է վստահ լինենք, որ Լեռնային Ղարաբաղն ինտեգրված է միջազգային համայնքում. այդպես այս ժողովրդի ժառանգությունն ազգերի առավել լայն համայնքի հարստությունը կդառնա:

Պարո'ն նախագահ,

Թույլ տվեք առաջ քաշել այս բանաձեւին եւ առաջարկություններին կողմ քվեարկելու երկու հիմնական պատճառ: Նախ` այն հստակ կերպով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի 170-օրյա անմարդկային շրջափակումը եւ կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Երկրորդ` հանձնարարականում հաշվի են առնվում հայերի դեմ Ադրբեջանի ղեկավարության կիրառած անընդունելի բառամթերքն ու հռետորաբանությունը, ինչը, հուսով եմ` Նախարարների կոմիտեն կունկնդրի:

Հարգելի' գործընկերներ,

Բոլորին է հայտնի, թե Ադրբեջանի պատվիրակությունն այսօրվա բանավեճը տապալելու համար որքան ջանք գործադրեց: Նրանք ապաստան են փնտրում այս կազմակերպությունում` ձախողելու համար մյուսներին եւ միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները: Չնայած միջազգային դատարանի երկու վճիռներին` շրջափակումը դեռ շարունակվում է: Տարիներ շարունակ մենք ներկայացնում էինք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել եւ հայերի նկատմամբ ատելություն ու խտրականություն տարածել: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Այդ իսկ պատճառով կարեւոր է, որ մեր կազմակերպությունը խուսափի փաստացի ոչ ստույգ եւ պատմականորեն անհավաստի պնդումներից, որոնք կարող են Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես Ադրբեջանի մաս, իսկ այս տարածաշրջանի ապագան` որպես նրա ներքին գործը:

Հարգելի' գործընկերներ,

Հազարամյակներ շարունակ հայերը պահպանում են իրենց ազգային արժանապատվությունն ու ինքնությունը: Մենք ականատես ենք եղել բազմաթիվ այլ կայսրությունների եւ էթնոսների կործանմանը: Այս անգամ էլ կկարողանանք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ծառացած են իմ ժողովրդի առջեւ: Հուսով եմ` նաեւ ձեր աջակցությամբ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց
Ամենադիտված