«Շատ բան եմ սովորել քեզնից»․ Մբապեն շնորհավորել է Մեսսիին ծննդյան օրվա առթիվ
Սպորտ
«Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն շնորհավորել է արգենտինացի նախկին թիմակից Լիոնել Մեսսիին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Շնորհավոր, լեգենդ։ Լավագույնն եմ մաղթում քեզ, ընտանիքիդ եւ ընկերներիդ։ Շնորհակալ եմ Փարիզում այս երկու համատեղ տարիների համար։ Ես շատ բան եմ սովորել քեզնից՝ որպես խաղացող, գործընկեր, մրցակից և մարդ: Շնորհակալ եմ դրա համար։ Հաջողություններ եմ մաղթում քեզ նոր գործերում»,- Instagram-ում գրել է ֆրանսիացին:
Հունիսի 24-ին Մեսսին դարձավ 36 տարեկան։ Արգենտինացին ՊՍԺ-ին միացել է 2021 թվականին՝ որպես ազատ գործակալ: Մինչ այդ նա խաղում էր «Բարսելոնայում»։
Փարիզյան ակումբի մարզաշապիկով Մեսսին երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ ՊՍԺ-ից հեռանալուց հետո ֆուտբոլիստը կմիանա ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում