Ախուրյանում նախաձեռնվել է գործող համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց․ հրապարակվել է ՔՊ-ի թեկնածուի անունը
Քաղաքական
Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մտահոգված լինելով Ախուրյան համայնքի կառավարման գործընթացներում առկա խնդիրներով,ստեղծված ոչ կառուցողական մթնոլորտով,ինչպես նաև այն հանգամանքով,որ օրեր առաջ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքների կողմից նախաձեռնվել է գործող համայնքապետ Արծրունի Իգիթյանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ Ախուրյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և «Միավորում հանուն Ախուրյանի» քաղաքացիական նախաձեռնությունը նախաձեռնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Մանուկյանի շուրջ համախմբելու գործընթաց։
Վստահ ենք,որ Զավեն Մանուկյանին կհաջողվի վերացնել համայնքում տիրող անառողջ մթնոլորտը ,բարձրացնել կառավարման որակը և հասնել Ախուրյան խոշորացված համայնքի համաչափ և դինամիկ զարգացմանը»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը