Ու՞մ հետ խոսելիս էր լաց լինում Արտաշ Ասատրյանի դուստրը (տեսանյութ)
ԺամանցԱրտաշ Ասատրյանի դստեր հարսանիքի կադրերը շարունակում են տարածվել համացանցում և նոր քննարկումների առիթ են դառնում։ Դեռ երեկվանից համացանցում պտտվում է տեսանյութ, որտեղ Արտաշ Ասատրյանի աղջիկը՝ Սյուզին ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելիս չի կարողանում զսպել արցունքները և լաց է լինում։
StarNews-ը ունի բացառիկ տեղեկություն, որ Սյուզին այդ պահին զրուցում էր հորաքրոջ՝ Զվարթ Ասատրյանի հետ, ով, ի դեպ, այս պահին գտնվում է Հայաստանում, սակայն չէր մասնակցել եղբոր աղջկա հարսանեկան արարողությունը։
Նշենք, որ Արտաշի եղբայրը՝ Տիգրան Ասատրյանը նույնպես ներկա չէր եղել եղբոր դստեր հարսանիքիմ, այլ սահմանափակվել էր ինստագրամյան իր էջի story բաժնում նրան շնորհավորելով։
Հարսանիքին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել միայն Արտաշի երջանկահիշատակ եղբոր՝ Սեդրակ Ասատրյանի հարսը։