Բաքուն բացասաբար է արձագանքել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու պաշտոնական Երևանի առաջարկին
ԱդրբեջանԲաքուն բացասաբար է արձագանքել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու պաշտոնական Երևանի առաջարկին: Տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունել է որակել հայազգի բնակիչների ««իրավունքների եւ անվտանգության» հարցը չարաշահելու» Երեւանի փորձերը։
Ավելին` նշել են, թե իրենք ջանքեր են գործադրում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ, և անհրաժեշտ է վերջ տալ «գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև կործանարար ձևով խոչընդոտելուն»: