Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը Tesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգով Գերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվում Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. Մակրոն Ընդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ Բելինգհեմ Զելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ում Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան 

Փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել

Հասարակություն

Փաստաբանների պալատն այսօր գործադուլ է հայտարարել. մեկ օրով փաստաբանները հրաժարվում են իրականացնել իրենց լիազորությունները։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարություն է տարածել. «Հարգելի գործընկերներ, ՀՀ սահմանադրությամբ` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով, երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով: Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, Փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը: Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից: Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Նշվածները` ի թիվս այլնի, մեր օրենսդրությամբ ամրագրված փաստաբանական գործունեության նվազագույն երաշխիքներն են, որոնք ուղղակի անտեսվում են: Պետք է փաստել, որ փաստաբանների նկատմամբ վերջին շրջանում կատարված բռնության դեպքերը և դրանց պատշաճ իրավական գնահատականի բացակայությունը խոսում է Հայաստանում փաստաբանական ինստիտուտի վտանգված լինելու մասին: Առ այսօր՝ բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացվում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ, Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն շարունակում են պաշտոնավարել, իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ շարունակվում է:

2023 թ. հունիսի 6-ին և 21-ին տեղի ունեցած փաստաբանների ակումբի նիստերում փաստաբանները ներկայացրել են իրենց վրդովմունքը և մտահոգությունները՝ բռնության դեպքերի կապակցությամբ: Փաստաբանների պալատի ակումբի նիստերի ընթացքում մեր գործընկերները ներկայացրեցին իրավական պետությանը բնորոշ, պատկան մարմինների կողմից կատարման ենթակա, նվազագույն պահանջները որոնք նույն պես անտեսվեցին, ինչն իր հերթին ևս ցույց է տալիս ինստիտուտի նկատմամբ առկա վերաբերմունքը: Ուստի, նման պայմաններում անհրաժեշտ է իրավաչափ միջոցներով կանխել ոտնձգությունները և պաշտպանել մեր ինստիտուտը: Փաստաբանների պալատի հիմնական նպատակներից ու խնդիրներից է` պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում: 

Հունիսի 26-ը խորհրդանշական օր է՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է և այդ օրը տեղին է հիշեցնել մեր հասարակության կարևորոգույն ինստիտուտի՝ Փաստաբանության դերի ու նշանակության մասին: Հետևաբար փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման առկա խոչընդոտները կանխելու, փաստաբանների խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ապահովվելու նպատակով 2023 թվականի հունիսի 26-ին իրականացնելու ենք մեկօրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Ամենադիտված