ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովն այսօր՝ հունիսի 26-ին արտահերթ նստաշրջան է գումարել. Օրակարգում ընդգրկված է 17 հարց:
Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի հետեւյալ հարցերը.
Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
«Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին եւ այլ հարցեր:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը