Աջակցում եմ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են փաստաբանական ինստիտուտի պաշտպանությանը․ Արման Թաթոյան
ԻրավունքԱնվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Փաստաբանների նկատմամբ հատկապես վերջին ոտնձգությունները, դրանց համար պատասխանատվության բացակայությունը, փաստաբանների նկատմամբ պետական մարմինների անթույլատրելի, այդ թվում` հրապարակային վիրավորական ձևակերպումներով վերաբերմունքը վկայում են Հայաստանում փաստաբանական գործունեության համակարգային վտանգների մասին:
Պետական իշխանության ողջ համակարգի հիմնարար պարտավորությունն է անկախ ու պաշտպանված փաստաբանական գործունեության ապահովումը:
Չե՞ք մտածում, որ ինքներդ եք այդպիսի փաստաբանի կարիք ունենալու: Ի՞նչպես եք նսեմացնում այս կարևոր գործունեության դերը մեր երկրում:
Այնպես որ ամբողջությամբ աջակցում եմ նաև Փաստաբանների պալատի բոլոր ջանքերին, որոնք ուղղված են փաստաբանական ինստիուտի պաշտպանությանը»: