Ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի անկայուն վիճակը Հայաստանի վրա
«Ադրբեջանը միանշանակ կարող է օգտվել Ռուսաստանի անկայուն վիճակից, բայց, թշնամու հնարավոր հարձակումը ոչ միայն Ռուսաստանի անկայունության հետ կարող է կապված լինել, այլև մի շարք գործոնների` պարսկական գործոնը, Արևմուտքի գործոնը։ Այնպես որ՝ միայն Ռուսաստանի անկայուն վիճակով չենք կարող պայմանավորել, որ Ադրբեջանը կհարձակվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը` անդրադառնալով Ռուսաստանում տիրող իրավիճակին։
«Իհարկե, այժմ մի փոքր անցյալով ենք խոսում այդ դեպքերի մասին, որովհետև գիտենք, որ այն, ինչ սկսվել էր, արդեն մարեց, բայց, ամեն դեպքում, ամեն մի երերուն վիճակ, որ Ռուսաստանում սկսվի, ուղղակի ազդելու է Հայաստանի վրա և միայն բացասական ազդեցություն է ունենալու»,-ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով` Ռուսաստանը Արցախին կարող է միշտ էլ օգնություն ցույց տալ, բայց, իրավիճակով պայմանավորված, օգնության էֆեկտիվությունը կարող է շատ քիչ լինել․
«Մենք բազմիցս ականատես եղել ենք, որ ՀՀ իշխանությունները ուղղակի, թե անուղղակի շեշտադրումներ արել են, որ Ռուսաստանը իր պարտականությունները չի կատարում, ավելին, որպես խաղաղապահ առաքելության իրականացնող ուժ` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի դրույթները չեն կատարում, չեն զսպում կամ չեն կարողանում Ադրբեջանին ստիպել, որ եռակողմ հայտարարության կետերից չշեղվի»,-ասաց նա։
Ղազարյանի խոսքով` Ռուսաստանի ցանկացած անկայուն վիճակ Հայաստանում ազդելու է և անվտանգության, և տնտեսության վրա։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը