Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ Միրզոյանի հետ բանակցելու
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ բանակցություններ վարելու Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 26-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը պետքարտուղար Բլինկենի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների ևս մեկ փուլի անցկացում խաղաղության և միջպետական հարաբերությունների կառուցման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի շուրջ։
Ավելի վաղ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են ԱՄՆ-ում՝ մայիսի սկզբին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)