Էդգար Ղազարյանին քաղաքապետարան են հրավիրել՝ հանրահավաքի ծանուցման հարցով հանրային լսումների
ՀասարակությունԱյսօր ժամը 17:00-ին հրավիրվել եմ Երևանի քաղաքապետարան հուլիսի 5-ի հանրահավաքի ծանուցման հարցով հանրային լսումների։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Էդգար Ղազարյանը.
«Չի եղել դեպք, երբ ես ծանուցում ներկայացնեմ Երևանի քաղաքապետարան հանրահավաքի կազմակերպման մասին և քաղաքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով կայացվի դրական որոշում։ Երկու դեպքում` 2022 թվականի օգոստոսի 23-ի և 2023 թվականի հունվարի 28-ի հանրահավաքների կազմակերպման համար քաղաքապետարանի ներկայացրած արգելքներն ու սահմանափակումները ես վիճարկել եմ դատարանում և երկու դեպքում էլ հաղթել եմ դատը։ Բռնապետիկները շարունակում են վճռական գտնվել ապօրինության հարցում»։