ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա 

Կասյան փողոցը կանվանափոխվի կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ

Հասարակություն
Կասյան փողոցը կանվանափոխվի կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ: 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի հունիսի 27-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 5-րդ նիստը, որի օրակարգի նախագծում ներառված է նաև Երևան քաղաքի Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ անվանափոխելու հարցը:

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո դրա կազմի մեջ մտնող գրեթե բոլոր հանրապետություններում տեղի ունեցան արժեհամակարգային փոփոխություններ:

Վերարժևորվեցին պատմական և քաղաքական իրադարձությունները, «հերոսների» ու «հակահերոսների» դերն ու նշանակությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախություն ձեռք բերելուց հետո սկսվեց մի գործընթաց, որը նպատակ ուներ ազատվելու բոլշևիկյան ժամանակահատվածի «հերոսների» անուններով տեղանուններից, որոնք բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի պետականության վրա, ակտիվորեն մասնակցել են ապազգային, հակապետական գործունեությանը՝ նպաստելով Հայաստանի առաջին անկախ պետության տապալմանը: Ցավով պետք է նշել, որ այս գործընթացը կիսատ է մնացել և անհրաժեշտություն կա այն հասցնել տրամաբանական ավարտին: 

Ավելին, վերջին շրջանում նկատվում է անցյալում ապազգային և հակապետական գործունեությամբ աչքի ընկած գործիչներին արդարացնելու, նրանց անունով փողոցներ կոչելու, նոր հուշարձաններ տեղադրելու ուղղությամբ: Ավելին, ամբողջ աշխարհում վաղուց սկսվել է ստալինյան բռնաճնշումների ժամանակահատվածի դատապարտման գործընթաց, որն ինքնին պետք է բացառի տվյալ ժամանակահատվածում ապազգային գործունեությամբ աչքի ընկած պետական պաշտոններ զբաղեցրածների անուններով փողոցների, դպրոցների, հրապարակների անվանակոչությունը:

Սույն նախագծով առաջարկվում է անվանափոխել Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը  հայժողովրդի կողմից ամենասիրված կաթողիկոսներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Առաջին Վեհափառի անունով: Սարգիս Կասյանը կանգնած է հայոց պետականության ոչնչացման ակունքներում: Բոլշևիկների կողմից Հայաստանի առաջին Հանրապետության տապալումից հետո Կասյանը կարճ ժամանակով ղեկավարել է Հայհեղկոմը՝ Հայաստա նում հիմք դնելով բռնաճնշումներին և քաղաքական էլիտայի բնաջնջմանը, որոնք ամրագրված են սույն հիմնավորմանը կից փաստաթղթերով:

1920 թվականի սեպտեմբերի 1-8-ը Բաքվում կայացավ «Արևելքի ժողովուրդների» առաջին համագումարը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստանի առաջին հանրապետության կազմալուծման հարցը: Այստեղ ընդունված որոշումներից կարճ ժամանակ անց Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյանի, Ա. Մռավյանի, Ա. Նուրիջանյանի, Շ. Ամիրխանյանի, Ի. Դովլաթյանի, Ա. Հովհաննիսյանի կողմից կազմվում և տարածվում է մի փաստաթուղթ-թռուցիկ, որը համահունչ էր Բաքվում կայացված որոշումներին:


Հատկանշական է, որ Բաքվի համագումարին մասնակցել էր նաև հայ ժողովրդի Մեծ եղեռնի հեղինակներից մեկը՝ Էնվեր փաշան: Թռուցիկում մասնավորապես ասվում էր, որ «Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի:


Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի նկատմամբ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը: Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը»: Որպես առաջարկներ նշվում էին․ «կազմալուծել հայկական կռվող բանակը, կազմակերպել դասալքություն, ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց»:

Միայն այս փաստաթուղթը բավարար էր, որպեսզի Կասյանի անունով ոչ միայն փողոց չկոչվեր, այլ նա «պատվավոր» առաջին հորիզոնականները զբաղեցներ Հայոց պետականության դեմ ծանրագույն հանցանքներ գործածների ցանկում, ով համագործակցել է Հայաստանի թշնամի ռեժիմների հետ և իրականացրել նրանց քաղաքական գիծը: Հատկանշական է, որ Հայհեղկոմը ձևավորվել է Բաքվում, և Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների դեմ հյուծիչ գործողությունները ղեկավարել է հարևան հանրապետությունից: 1920թ. նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի գլխավորությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ Հայհեղկոմը: Ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 29-ին, Հայհեղկոմը Բաքվից հասավ Իջևան, Հայաստանում հռչակեցին խորհրդային կարգեր:

Կասյանն ու գործընկերները միանգամայն համեմատելի են ներկայում Բաքվից հակահայկական քարոզչություն իրականացնող «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչներ Սյուզան Ջաղինյանի, Վահան Մարտիրոսյանի և մյուսների հետ, որոնց գործողությունները, ինչպես Կասյանի դեպքում, ուղղված են հայոց պետականության կազմալուծմանը, բայց արդեն 21-րդ դարի սկզբին: Սարգիս Կասյանի ստորագրությամբ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստեղծվում է պատժիչ ամենադաժան մեքենաներից մեկը՝ Հայաստանի Արտակարգ հանձնաժողովը՝ «Չեկա»-ն, որի գլուխ կանգնեց Նիկոլայ Այվազյանը:

Հենց ՉԵԿԱ-ն ձեռնամուխ եղավ Առաջին Հանրապետության զինվորականության և մտավորականության ցուցակագրմանը և հետագայում նրանց մի մասի սպանդին:

1920 թվականի դեկտեմբերին Կասյանի ղեկավարած Հեղկոմի պատասխանատուները ցուցակագրեցին հայ բոլոր սպաներին, տարբեր հաշվարկներով այս ընթացքում աքսորվում կամ սպանվում է ավելի քան 1000 սպա:

Բաքվի և Ռուսաստանի բանտեր աքսորի ժամանակ զոհվեցին նրանց մի մասը: 1921 թվականի սկզբին կացնահարվեցին տասնյակ սպաներ Երևանի բանտերում: Կալանավորվածների թվում էին հայոց բանակի գեներալներ Ա. Գաջիևը, Դ. Անդրեևսկին, Աթաբեկ Բեյ-Մամիկոնյանը, Ի. Բագրամովը և ուրիշներ։ Ավելի վաղ կալանավորվել էին Համազասպ Սրվանձտյանը, Արարատյան նահանգի նահանգապետ Սերգեյ Մելիք-Յոլչյանը, Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, Վահան Նավասարդյանը, Նիկոլ 1 «Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը` արագացնել Հայաստանի պարտությունը». 1920թ. Սեպտեմբեր, Աղբալյանը, Լևոն Շանթը։ 1.000-ից ավելի սպաների, որոնց թվում էին գեներալլեյտենանտներ Մովսես Սիլիկյանը, Թովմաս Նազարբեկյանը աքսորեցին Ռուսաստան:

Կասյանը ոչ միայն չի կանխել այս բռնաճնշումները, այլ նաև նրա ղեկավարման մի քանի ամիսների ընթացքում Հայհեղկոմը վերջնականապես ցանկացել է ոչնչացնել բոլոր այն ուժերին, որոնք առնչություն են ունեցել Հայաստանի պետականության հետ:

Միանգամայն հիմնավորված են Սարգիս Կասյանի փողոցի վերանվանումը Հայ ժողովրդի պետականությանը մեծապես նպաստած Հայ առաքելական եկեղեցու հովիվ, Վազգեն Առաջին Վեհափառի անունով վերանվանելու նախագիծը:

Վազգեն Ա (ավազանի անունը` Լևոն-Կարապետ) Պալճյանը ծնվել է Բուխարեստում։ Ամենայն հայոց կաթողիկոս է դարձել 1955 թվականին։

Հայ Առաքելական եկեղեցու 130-րդ Կաթողիկոսն է, հայագետ և ՀՀ ազգային հերոս։ Նախնական կրթությունն ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, ապա Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–1926թթ. Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում: 1936-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937-ին՝ գործնական մանկավարժության բաժինը: 1948թ. մայիսի 23-ին Սբ․ Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951-ի մայիսին՝ եպիսկոպոս: Վազգեն 1-ին Վեհափառը նպաստել է Սփյուռք-Հայաստան կապերի և միջեկեղեցական հարբերությունների ընդլայնմանը և ամրապնդմանը։ Վեհափառի շնորհիվ 1962թ. հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:

1952-ին ընտրվելով Ռումինիայի խաղաղության պաշտպանության կոմիտեի անդամ, հաջորդող տարիներին արդեն որպես Հայոց հայրապետ, Վազգեն Ա մասնակցել է կրոնական գործիչների Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջևարդար հ արաբերությունների հաստատման համաշխ. համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի):

Վազգեն 1-ինը եղել է եկեղեցաշինարար։ Նրա ջանքերով վերանորոգվել է Էջմիածնի Մայր տաճարը, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Ս․ Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սուրբ Սարգիս, Սուրբ Զորավոր, Սուրբ Հովհաննես եկեղեցիները։ Կառուցել է Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակիցսարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, «Մալաթիայի Ավետարանը» և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: Պետք է նշել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման և տեղային կառույցների ձևավորման համար 1992-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին:

1988թ. փետրվարի 25-ին դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով։

Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում բարձրացրել է արցախահայության պահանջը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը:

Խորհրդանշական է, որ Վազգեն Վեհափառն իր վերջին օրհնած վեցերորդ Մյուռոնը (1991- ի սեպտ. 29) անվանել է Անկախության Մյուռոն։ Դրանով օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր:

Իր հոգևոր-եկեղեցական և գիտամշակութային ավանդի համար Վազգեն Վեհափառն առաջինն է արժանացել Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանն ու Հայրենիքի շքանշանին (1994-ի հուլիսի 29): Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962թ.) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968թ.) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968թ.) և Ժողովուրդների բարեկամության (1978թ.) շքանշաններով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել
Ամենադիտված