ԱՄՆ–ում ԼԳԲՏ ներկայացուցիչները պահանջում են իրենց միջուկային զենքի հասանելիություն տրամադրել
ԱյլԼԳԲՏ ներկայացուցիչներին պետք է թույլատրվի միջուկային զենքի հասանելիություն, վերջնագիր–զեկույցում պահանջել են Bulletin of the Atomic Scientists նախագծի ղեկավարները, փոխանցում է Lenta.ru–ն։
Զեկույցում ասվում է, որ «Միջուկային զենքը կառավարող իշխանությունները և զինվորականները պետք է բարձրաձայն աջակցեն ԼԳԲՏ+ ընդգրկմանը, ոչ միայն այն պատճառով, որ դա ճիշտ է, այլ նաև այն պատճառով, որ նման անձինք արժեք են ավելացնում միջուկային զենքի քաղաքականությանը և դիսկուրսին»:
Նշվում է, որ միջուկային օբյեկտներում ԼԳԲՏ ներկայացուցիչներին անբարյացակամ են վերաբերվում և ճնշում են։ Ուստի վերջիններս կարծում են, որ միջուկային տերությունները պետք է իրենց ներառեն որոշումների կայացման գործընթացում, որպեսզի նրանք կարողանան «առանց վախի օգտագործել իրենց հատուկ հմտություններն ու կյանքի փորձը»։
«Նույնասեռականների նկատմամբ խտրականությունը կարող է խաթարել միջուկային անվտանգությունը և մեծացնել միջուկային ռիսկը», - կարծում են գիտնականների համայնքում: